69 տարեկանում մահացել է Էմինեմի մայրը: Տեղեկությունը հաստատել է ռեփերի ներկայացուցիչ Դենիս Դենեհին։ Դեբի Նելսոնի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, թեև նա երկար ժամանակ պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Էմինեմը հաճախ է երգում իր և մոր լարված հարաբերությունների մասին: Իր 2 ամենահայտնի երգում՝ «My Name is» և «Cleanin' Out My Closet», նա մեղադրում է Նելսոնին թմրանյութերի չարաշահման և իրեն անտեսելու համար: Նելսոնը զրպարտության 2 հայց է ներկայացրել Էմինեմի դեմ՝ իր մասին բացասական հայտարարությունների համար: Դատարանը հայցերը բավարարել է: