92 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն: Նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը, ինստագրամում գրել է. «Առավոտյան նրա կողքին էի, երբ մահացավ Փարիզի իր տանը»:
Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի և Բեռնարդո Բերտոլուչիի ֆիլմերում: «Տղամարդը և կինը» ֆիլմում Աննայի կերպարի համար նա 1966 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուսի»: 1 տարի անց ստացել է «BAFTA»-ի մրցանակը: Ներկայացվել է նաև «Օսկարի»։ Չնայած Անուկի մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է Ֆրանսիայում, դերասանուհին աշխատել է նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ամերիկայում: