Logo

Մահացել է «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի պրոդյուսեր Ուոլթեր Միրիշը

14:10 / 27.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ուոլթեր Միրիշ

101 տարեկանում մահացել է կինոպրոդյուսեր Ուոլթեր Միրիշը, հայտնում է Associated Press-ը։

Միրիշը մահացել է «բնական պատճառներով»: 

«Նրա կիրքը կինոարվեստի և ակադեմիայի հանդեպ երբեք չթուլացավ, և նա մնաց սիրելի ընկեր և խորհրդատու: Մենք մեր սերն ու աջակցությունն ենք ուղարկում նրա ընտանիքին այս դժվարին պահին»,- ասել է Բիլ Կրամերի անվան ակադեմիայի գործադիր տնօրեն Ջանեթ Յանգը Ուոլթեր Միրիշի մասին։

Միրիշը եղել է «Ջազում միայն աղջիկներ են», «Բնակարան», «Հոյակապ յոթնյակը», «Վեսթսայդյան պատմություն», «Կեսգիշերային տապ» ֆիլմերի պրոդյուսերը։ Նրա մի քանի աշխատանքներ արժանացել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

Ուոլթեր Միրիշ-1

Կարող եք կարդալ նաև՝

«Ջազում միայն աղջիկներ են». ֆիլմի նկարահանումները՝ մի առանձին կինո

fastnews-ads-banner