Logo

Մահացել է Լեոպոլդ կատվի կերպարը ստեղծած մուլտիպլիկատոր Վյաչեսլավ Նազարուկը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 31.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Վյաչեսլավ Նազարուկ

Հունվարի 28-ին 81 տարեկանում մահացել է խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր Վյաչեսլավ Նազարուկը։ Տխուլ լուրը սոցցանցերում հայտնել է «Союзмультфильм» կինոստուդիայի տնօրեն Սերգեյ Կապկովը։

Բացի հայտնի «Լեոպոլդ կատուն» մուլտֆիլմից, Նազարուկը «Մայրիկ մամոնտիկի համար», «Տուն ընձառյուծի համար» և այլ մուլտֆիլմերի նկարիչ-մուլտիպլիկատորն է։

Նազարուկը Լեոպոլդ կատվի մասին մուլտֆիլմերի համար 1985 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական ​​մրցանակի։ Նա նաև Disney ստուդիայի հրավերով դասախոսություն է կարդացել գծանկարի, գեղանկարչության և կոմպոզիցիայի տեսության վերաբերյալ։

Վյաչեսլավ Նազարուկ-1

 

fastnews-ads-banner