83 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի Վերա Ալենտովան:
Դեկտեմբերի 25-ի կեսօրին Ալենտովան մասնակցել է դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոտսկու հուղարկավորությանը՝ Մայակովսկու թատրոնում: Արարողության ժամանակ էլ վատացել է դերասանուհու ինքնազգացողությունը:
Ալենտովայի ամենահայտնի կինոդերը Եկատերինա Տիխոմիրովայի դերն էր՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմում: 1981 թվականին այս ֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:


