Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին, մահացել է Թինա Թըրների և Այք Թըրների որդին՝ Այք Թըրներ կրտսերը։ Page Six-ը հաղորդել է հայտնիի մահվան մասին ՝ հղում անելով նրա զարմուհի Ժակլին Բուլոքին։
Երաժիշտը 67 տարեկան էր։ Կյանքի վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում։ Նա տառապում էր սրտի խնդիրներից, սեպտեմբերի սկզբին կաթված էր տարել, ինչպես նաև երիկամային անբավարարություն ուներ։
Թինա Թըրների որդու հրաժեշտի արարողության վայրն ու ժամը չեն հայտարարել։
Այք Թըրներ կրտսերը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 3-ին։ Երգիչը որդեգրել է տղային։
Նա դարձավ պահանջված հնչյունային ինժեներ և երաժիշտ և իր ստեղծագործական կարիերան կառուցեց The Love Thang Band-ի կազմում։
2007 թվականին արտիստը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն ավանդական բլյուզ ալբոմ» անվանակարգում հոր հետ համատեղ ստեղծված Risin With The Blues ստեղծագործության համար։



