Logo

Մահանալիս Մայքլ Ջեքսոնը պարտք է եղել ավելի քան 500 միլիոն դոլար

17:39 / 30.06.2024Լուրեր
null

«People»-ը գրում է, որ մահանալիս Մայքլ Ջեքսոնը պարտք է եղել ավելի քան 500 միլիոն դոլար: Հաշվապահ Ուիլյամ Ռ. Աքերմանը մանրամասն ուսումնասիրել է «Փոփի արքայի» ֆինանսական փաստաթղթերն ու տեղեկացրել, որ նա այդ գումարը ծախսել է զարդերի, բարեգործության, նվերների, ճանապարհորդությունների, արվեստի և կահույքի վրա: Ըստ «People»-ի՝ Ջեքսոնը պարտք է կուտակել դեռ 1993 թվականից: 1998-ին նա պարտք էր արդեն 140 միլիոն դոլար։ 2001 թվականի հունիսից մինչև 2009 թվականի հունիսը Ջեքսոնի պարտքն աճել է մոտավորապես 170 միլիոն դոլարով։ Աքերմանը նշել է, որ նրա վարկերի տոկոսները տարիների ընթացքում նույնպես աճել են՝ տատանվելով տարեկան 7%-ից մինչև 16,8%-ի։

fastnews-ads-banner