Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Մանե Մխոյանը նշել է իր ծննդյան 29-ամյակը: Այդ առթիվ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի արտիստն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել և կից գրել.
«Շնորհակալ եմ, 28: Տարիները միայն թվեր չեն, դրանք հիշողություններ են, մարդիկ, հույզեր, երազանքներ, արցունքներ ու ծիծաղ: Շնորհակալ եմ ամեն օրվա համար, որ ինձ սովորեց սպասել, վստահել ու չհրաժարվել երազելուց։ Բարև, 29»:


