Logo

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել

16:39 / 19.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը: 

Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչ­ 6 մասնակցով։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին ­ ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական ­ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

fastnews-ads-banner