Մարգո Ռոբին «Ֆանտաստիկ քառյակում» չի խաղա Անտեսանելի կնոջ դերը, հայտնում է IMDB-ն՝ հղում անելով իր աղբյուրները։
Նախկինում դերասանուհին խոսում էր սուպերհերոսների ֆրանշիզում իր մասնակցության մասին։ Աստղը պետք է խաղար Անտեսանելի կնոջ՝ Սյուզան «Սյու» Սթորմ-Ռիչարդսի դերը։ Նաև նշենք, որ դերասան Ադամ Դրայվերը համարվում էր նախագծի կենտրոնական դերերակատարներից մեկը, նրան առաջարկել են խաղալ Միստր Ֆանտաստիկ։
Վերջին տվյալներով՝ երկու արտիստներն էլ ստուդիայի հետ բանակցություններից հետո հրաժարվել են մասնակցել նախագծին՝ չհրապարակելով իրենց որոշման մանրամասները։
Հոլիվուդյան ինսայդերները ենթադրում են, որ Ռոբին և Դրայվերը նախագծի համար չափազանց շատ գումար են պահանջել, ինչին Marvel Studios-ը չի համաձայնել:
Ֆիլմի ռեժիսորն է Մեթ Շաքմանը։ Թողարկումը նախատեսվում է 2025 թվականին։


