Դերասանուհի Մարգո Ռոբին խոստովանել է, որ «Բարբի» ֆիլմի նկարահանման հետ կապված հույս չի ունեցել, մեջբերում է Variety-ն։
Աստղի խոսքով՝ ինքը կարծում էր, որ ոչ մի հոլիվուդյան ստուդիա չի ընդունի Բարբի տիկնիկի մասին երգիծական կատակերգություն. «Երբ ես առաջին անգամ կարդացի «Բարբիի» սցենարը, իմ արձագանքը հետևյալն էր. «Այնքան լավն է: Ի՜նչ ամոթ է սա երբեք չի թողարկվի տեսնի, քանի որ ստուդիաները երբեք թույլ չեն տա մեզ նկարահանել այս ֆիլմը»,- ասել է Ռոբին։
Սկզբում ֆիլմը պետք է արտադրեր Sony Pictures-ը, սակայն նախագիծը հետագայում ստանձնեց Warner Bros.-ը:
Մինչ այս Warner Bros. հրապարակել էր Գրետա Գերվիգի առաջիկա «Բարբի» ֆիլմի երկրորդ թրեյլերը՝ Ռայան Գոսլինգի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ: Ֆիլմի սյուժեն կպատմի այն մասին, թե ինչպես Բարբիին վտարեցին Բարբիլենդից, և այժմ նա պետք է գնա իրական մարդկանց աշխարհ՝ նոր կյանք փնտրելու։ Ֆիլմի ստեղծողները խառնել են վարդագույնի ավելի քան 100 երանգներ՝ կատարյալ գույն ստեղծելու համար: