- Ֆիլմերը դիպչում են մեր սրտերին, արթնացնում են մեր մտապատկերը, փոխում են շատ հարցերի շուրջ մեր պատկերացումները, դրանք մեզ հետաքրքիր վայրեր են տանում: Ֆիլմերը ունակ են բացելու բոլոր փակ դռները, ազդելու գիտակցության վրա, դրանք մեր ողջ կյանքի ընթացքի մասին վկայող հիշողություններն են. մենք պարտավոր ենք դրանք միշտ պահել:
- Ոչինչ չի կարող համեմատվել պարզության հետ, սակայն պարզությունը շատ դժվար հասանելի երևույթ է:
- Երիտասարդ ռեժիսորներն ինձ հաճախ հարցնում են, թե ինչում եմ միշտ հին ֆիլմեր դիտում: Վերջին երկու տասնակմյակների ընթացքում ես մի շարք ֆիլմեր եմ նկարահանել, և պատասխանս միանշանակ է. «Ես ինձ դեռ ուսանող եմ համարում»: Վերջին 20 տարիների ընթացքում ինչքան շատ էի նկարահանում, այնքան շատ էի հասկանում, որ իրականում ես ոչինչ չգիտեմ, և միշտ փնտրում եմ ինչ-որ բան կամ որևէ մեկին, ինչից կամ ումից կսովորեմ: Երիտասարդ ռեժիսորներին և ուսանողներին ես խորհուրդ եմ տալիս լինել նկարիչների պես՝ սովորել հներից, զարգացնել իրենց ներկապնակը, ավելի մեծ կտավներ ստեղծել, քանի որ աշխարհում սովորելու շատ բան կա:
- Զգացմունքն առաջին բանն է, որին ես կապված եմ, կներեք իհարկե անկեղծությանս համար:
- Գիտեք, անկեղծ ասած ես երբեք չէի նկարահանի «Տաքսիստ» ֆիլմը (1976 թ.), եթե չլիներ «Ալիսայի» («Ալիսան այլևս այստեղ չի ապրում», 1974) հաջողությունը: Կոմերցիոնիզմի հարցն ինձ մտածելու լուրջ տեղիք է տալիս: Արդյո՞ք մենք պարտավոր ենք ընտրություն կատարել Օսկարին հասնելու և միլիոնատեր դառնալու, կամ մեզ ցանկալի ֆիլմերը նկարահանելու և աղքատության մեջ մեռնելու միջև:

- Այսօր ավելի քան երբեք մենք իրար հետ խոսելու, իրար լսելու և հասկանալու կարիք ունենք, ինչը մեզ կօգնի աշխարհը և կինոն ճիշտ տեսնելու և գնահատելու հարցում:
- Ինչքան ավելի էի մեծանում, այքան ավելի էի հակված հետևել այն մարդկանց, որոնք ապրում են բարությամբ, հանդուրժողականությամբ, կարեկցությամբ և իրերին նայելու իրենց նուրբ ձևով:
- Կինոն սկսվել է կինոժապավենի, արտիստների ու արհեստավորների և տեխնիկների միջև կրքոտ ֆիզիկական կապով, որոնք անընդմեջ մշակում, ղեկավարում և փորձում են ճանաչել կինոն այնպես, ինչպես սիրեկանն է ծանոթանում սիրելիի մարմնի յուրաքաչյուր մասին: Կարևոր չէ, թե կինոն ուր է գնում, կարևորն այն է, որ մենք չենք կարող բաց թողնել դրա սկիզբը:
- Պատահում է, որ հիասթափության ուժը ալքիմիզացվում է մի ինչ-որ իրողության, որը պարադոքսալ կերպով նորացնում է քեզ:
- Ես հոլիվուդյան ռեժիսոր չեմ. ես “չնայած դրան” հոլիվուդյան ռեժիսոր եմ:

- Երկու կիսամյակ ես տանջվել եմ նախապատրաստական սեմինարիայում, բայց 15 տարեկան էի և ամբողջովին չէի հասկանում, թե մասնագիտություն , կոչում ասելով մարդիկ ինչ նկատիի ունեն:
- Եթե Կուբրիկը տեսներ, թե իր վերջին ֆիլմն ինչ թշնամական արձագանքներ ունեցավ, նա շատ կհիասթափվեր, սակայն ես համոզված եմ, որ վերջում նա կվերցներ այդ հիասթափությունը և առաջ կշարժվեր: Իսկական երազողները աշխատանքին վերաբերվում են ոչ այնպես, ինչպես մյուսները: Կուբրիկի նման մարդիկ ունեն շատ հարուստ և բավականին դինամիկ երևակայություն, և ոչ միայն պատկերում են աշխարհը շարժի մեջ ու փորձում հասկանալ որտեղ է այն եղել, այլև՝ դեպի որ ուղղությամբ է այն շարժվում:
- Կան պայքարելու երկու ուժեր. առաջինը փողն է և նույն մեր համակարգը, իսկ երկրորդը մեզ շրջապատող մարդիկ են, որոնք քաջ գիտակցում են, թե երբ պետք է ընդունել և երբ չընդունել քննադատությունը:
- Ես խելագարի պես սիրում եմ Նյու Յորքը, ես այն նշանավոր եմ համարում: Դու իսկապես գնահատում ես այս քաղաքը միայն այն ժամանակ, երբ ճամփորդում ես տարբեր երկրներով և տեսնում ես, որ ոչ մի այլ վայրում այսպիսի բան չկա: Երբ հետ ես վերադառնում հասկանում ես, որ այն հիրավի ամենագեղեցիկ վայրն է:
- Սցենարն ամենակարևոր բանն է:

- Ես կարծում եմ, որ հենց երիտասարդ ժամանակ է, երբ դուք զգում եք էներգիայի տարափ և դա ձեզ օգնում է 5 կամ 6 իսկական լավ գործեր ստեղծել և դրանք այն գործերն են, որոնք պատմում են կյանքում եղած այն ամենի մասին, ինչի մասին դուք ցանկանում եք ֆիլմերով խոսել: Ընդունում եմ, որ գուցե դրանք այն ֆիլմերն են, որոնք պետք է Օսկարի արժանանան:
- Կուբրիկի անհատականություն լինելը պայմանավորված էր նրանով, որ յուրաքանչյուր նոր ֆիլմով նա վերագնահատում էր շրջակա միջավայրը և դրանից բխող հնարավորությունները: Բայց նա ավելին էր, քան ուղղակի տեխնիկական նորարարը: Բոլոր տեսաբանների պես նա էլ ճշմարտության լեզվով էր խոսում, և կարևոր չէ, թե մեր կարծիքով ինչքանով լավ ենք մենք մեզ զգում ճշմարտության հետ, ամեն անգամ երբ մենք դրան երես առ երես բախվում ենք՝ մենք խորը ցնցում ենք ապրում:
- Ես ցանկանում եմ շատ ֆիլմեր նկարահանել. վեստերն, ժանրային կինոնկարներ, գուցե Ամերիկայի իտալացիներին նվիրված մի ֆիլմ, որում այդ իտալացիները չեն պատկերվի որպես գանգստերներ: Ես ուզում եմ ապացուցել, որ ոչ բոլոր իտալացիներն են վտանգավոր:
- Ես սիրում էի Հին աշխարհի պատմությունը, սիրում էի ծանոթանալ, թե ինչպես են կայսրությունները վերելքներ և անկումներ ապրել՝ նպաստելով սեփական ոչնչացմանը:
- Միշտ գործի կամ նկարահանման հրապարակ շուտ գնացեք, որ մնաք միայնակ և հանգստության ու միայնության մեջ գտնեք նկահարանման համար ձեր ոգեշնչումը:Մի կողմից սա նման է ինքնապաշտպանության, իսկ մյուս կողմից՝ սա նրա համար է, որ միշտ պատրաստ լինեք անակնկալներին, նույնիսկ նկարահանումից, քանի որ կլինեն մանրուքներ, որոնք դուք չեիք նկատել և դրանք իմ կարծիքով շատ կարևոր են: Կան շատ գործեր, որոնք բոլոր տեսանկյուններից լավն են, սակայն մի բանում թերություն ունեն.նրանց պակասում է անակնկալի զգացումը, նրանք երբեք չեն զգացել ազատության շունչը:

- Ես ցանկանում էի պատմություններ պատմել և անկեղծ ասած երբեք չեմ բավարարվում:
- Ինձ հեռացնում էին դպրոցներից և ազատում աշխատանքից, ես չէի ցանկանում աշխատել, և անկեղծ ասած ես իմ կյանքում ոչ մի օր չեմ աշխատել:
- Հիշում եմ, երեխա ժամանակ մրցանակաբաշխություն էի նայում և երազում էի, որ մի օր մի քանի մրցանակի կարժանանամ ճիշտ այնպես, ինչպես իմ սիրելի ռեժիսորներից օրինակ Ջոն Ֆորդը. նա 6 մրցանակ է ստացել: Բայց մյուս կողմից ես գիտակցում էի, որ օրինակ Օրսոն Ուելսը, որը իմ ցուցակում առաջատար տեղում է ոչ մի մրցանակի էլ չի արժանացել: Կամ օրինակ Ալֆրեդ Հիչքոքը. նա ևս ոչ մի մրցանակի չի արժանացել:
- Արվեստագետներին նկարագրելու համար այժմ շատ է կիրառվում «հսկա» տերմինը, բայց Ակիրա Կուրոսավայի դեպքում մենք գործ ունենք այն եզակի դեպքի հետ, երբ այդ տերմինն ամբողջովին համապատասխանում է մարդուն:
- Այժմ ես իմ կյանքի նոր փուլում եմ. ժամանակի հետ ես մեծանում եմ և քաջ գիտակցում, որ այսօր պետք է լինեմ ավելի հանդարտ և շատ մտածեմ: Եղել են ժամանակահատվածներ, երբ ես ինձ փակի տակ եմ դրել, բայց այժմ այդպես չէ՝ ես ամուսնացած եմ և ունեմ դուստր, որն ամեն օր իմ աշխատավայր է գալիս:

- Գլխումս չի տեղավորվում այն, որ ոմանք չգիտեն ֆիլմի ծագման ակունքների մասին:
- Ես մեծացել եմ Սիցիլիան հիշեցնող Իսթ-Սայդում՝ այն իտալական Ամերիկա է անվանվում:
- Ինձ չեն դաստիարակել ասելով, որ Ամերիկան նախատեսված է հարուստ դառնալու համար: Հիշում եմ, որ ինձ ասում էին, որ ԱՄՆ-ն հնարավորությունների և երջանկության ձգտումի երկիր է. սխալ չհասկանաք՝ ոչ թե երջանկության, այլ՝ դրա ձգտումի:
- Մանուկ հասակում շատ բաներ ինձ հասանելի չէին, քանի որ ես Իսթ-Սայդ եմ մեծացել: Ինձ համար շատ բարդ էր փորձել հավասարակշռել այն ինչ իմ կարծիքով ճիշտ է և այն դաժանությունը, որ իմ շուրջն էր տիրում. անկեղծ եմ ասում՝ իմ շրջապատի մարդկանց մեջ այդ դաժանությունը շատ շատ էր:
Կարդացեք նաև՝

