Հայ նկարիչ, գեղանկարիչ, բնանկարի և նատյուրմորտի վարպետ Մարտիրոս Սարյանի 1919 թվականին նկարած «Կարմիր ձի» կտավը 1 դար անց ցուցադրվել է Մոսկվայի հայկական եկեղեցային համալիրի «Տապան» թանգարանի ցուցահանդեսում: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խնդրանքով նկարը ժամանակավոր ցուցադրության համար տրամադրել է կոլեկցիոներ Վալերի Դուդակովը: Նա տեղեկացրել է, որ կտավը ձեռք է բերել 80-ականներին և երբեք չի ցուցադրել։
Սարյանի «Կարմիր ձին» կզարդարի «Տապան» թանգարանի գլխավոր դահլիճը և կլինի Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Ժանսեմի, Գառզուի, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին:


