Սեպտեմբերի 19-ին Երևանյան 17-րդ միջազգային փառատոնի մեկնարկով կազդարարվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանը:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնական համերգ, որի մենակատարները լինելու են աշխարհահռչակ հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի ծրագրում ընդգրկված են՝
Ա.Բաբաջանյան՝ «Հերոսական բալլադ»
Ջ.Վերդի՝ «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանք
Ջ.Վերդի` “Pace, Pace…” արիա «Ճակատագրի ուժը» օպերայից
Ա.Խաչատրյան՝ Էգինայի պարը և Բաքոսատոն «Սպարտակ» բալետից
Ջ.Պուչչինի՝ Լիուի “Signore, ascolta” արիան «Տուրանդոտ» օպերայից
Պ.Լունա՝ “De España Vengo” սարսուելան “El Niño Judo” օպերայից
Ա.Խաչատրյան՝ Ադաջո և Սպարտակի հաղթանակը «Սպարտակ» բալետից
«Մատյանի տունդարձը» խորագրով համերգի ընթացքում Մատենադարանին կընծայաբերվի 12-րդ դարի նշանավոր աստվածաբան և մատենագիր Սարգիս Շնորհալու մեծարժեք «Մեկնութիւն կաթողիկեայց թղթոցն» (13-14-րդ դդ.) մատյանը:
Երևանյան 17-րդ միջազգային փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 2-ը:


