Logo

Մայքլ Ջեքսոնի «կեղտոտ» գուլպան վաճառվել է մոտ 9000 դոլարով (լուսանկար)

17:51 / 05.08.2025Լուրեր
null

Մայքլ Ջեքսոնի «կեղտոտ» գուլպան վաճառվել է մոտ 9000 դոլարով: Աճուրդը կայացել է հուլիսի 30-ին՝ Նիսում: Գուլպան «փոփի արքան» հագել է 1997 թվականին «HIStory World Tour»-ում: Այն գնել են 7.688 եվրոյով՝ մոտ 8.822 դոլար: Գուլպայի նախնական գինը 3000-4000 եվրո էր, սակայն աչուրդը գերազանցեց բոլորի սպասելիքները:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ջեքսոնի իրը վաճառվում է աճուրդում: 2009 թվականին նրա հայտնի փայլուն ձեռնոցը վաճառվել է 350.000 դոլարով, իսկ 2023-ին՝ նրա ֆեդորան՝ ավելի քան 80.000 դոլարով:

fastnews-ads-banner