Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահից անցել է 15 տարի, և երկրպագուներն ամբողջ աշխարհում շարունակում են սգալ նրա կորուստը։ Գրեմմիի 15-ակի դափնեկիրն իր հետքն է թողել երաժշտության մեջ և 20-րդ դարի մշակութային ամենանշանակալի գործիչներից է։
fastnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Ջեքսոնի կյանքի մասին:
Մայքլ Ջեքսոնը վաղ է սկսել ելույթ ունենալ բեմում
Մայքլն ամենատաղանդավորն էր իր եղբայրների մեջ։ Նրա հայրը՝ Ջո Ջեքսոնը, շատ վաղ հասկացավ, որ տղան մեծանալու է հիանալի երգիչ և պարող։ Երբ Մայքլը 5 տարեկան էր, հայրը ստիպեց նրան միանալ իր եղբոր խմբին, որն այն ժամանակ կոչվում էր Ջեքսոն եղբայրներ։ Խումբը հետագայում կոչվեց «The Jackson 5» և մեծ ժողովրդականություն ձեռք բերեց 1960-ական թվականներին այնպիսի երգերի շնորհիվ, ինչպիսիք են «Who's Loving You» և «I Want You Back»:
Մայքլ Ջեքսոնն իր տունը վերածել է զվարճանքի պարկի
Մայքլ Ջեքսոնն իր ռանչոն, որտեղ ապրում էր, վերածել էր զվարճանքի պուրակի։ Նա այն անվանել է «Neverland» կղզու անունով, որտեղ ապրել է հորինված կերպար Փիթեր Փենը։ Այսօր ռանչոյի արժեքը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է։
Մայքլ Ջեքսոնը երազում էր Marvel-ի սուպերհերոսի դեր խաղալ
Երգիչը միշտ ցանկացել է սուպերհերոս դառնալ. փոփի արքան քիչ էր մնում գներ Marvel Comics-ը, երբ նրանք սնանկացան 1990-ականներին։ Ջեքսոնը ցանկանում էր խաղալ Սարդ-մարդու և պրոֆեսոր X-ի դերը, բայց նրան այդպես էլ չհաջողվեց փորձել իր ուժերը կինոարդյունաբերության մեջ։
Մայքլ Ջեքսոնը շատ էր սիրում կենդանիներին
«Նևերլենդ» զվարճանքի զբոսայգում գործում էր կենդանաբանական այգի։ Այնտեղ ապրում էին Լուիս և Լոլա անունով երկու լամաներ, որոնք երգչի հետ այցելեցին նրա ձայնագրման ստուդիա: Ջեքսոնը նաև ուներ մի շիմպանզե՝ Բաբլզ անունով, որին նա շատ էր սիրում։ Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորից նա նվեր է ստացել փիղ, որին անվանել է Ալի։