Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին ՝ Բլանկետը, դատական հայց է ներկայացրել իր տատիկ Քեթրինի դեմ՝ արտիստի 93-ամյա մոր:
Բլանկետ Ջեքսոնը պահանջում է տատիկին արգելել գումար ծախսել երաժշտի ժառանգությունից ստեղծագործությունների իրավունքների վերաբերյալ դատական գործընթացների վրա։ Հարազատների միջև վիճելի գործարքի չափն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ գործարքը Sony-ի հետ արտիստի երաժշտական կատալոգի կեսը 600 մլն դոլարով վաճառելու պայմանագրի մասին է։
Գործարքի վիճարկումը դատարանը մերժել է։ Այնուամենայնիվ, Ջեքսոնի մայրը որոշել է բողոքարկել, բայց Բլանկետը վստահ չէ հաջողության մեջ և չի ցանկանում գումար ծախսել հետագա դատավարությունների վրա:
Միաժամանակ Ջեքսոնի ավագ երեխաները՝ Փրինսն ու Փերիսը, որոշել են չհրապարակել իրենց դիրքորոշումն այս հարցում։

Մայքլ Ջեքսոն II (Blanket Jackson)


