55-ամյա սուպերմոդելը մեծացնում է դուստր և որդի, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով:
Նաոմի Քեմփբելը խոստովանել է, որ իր երեխաները փոխել են իրեն: Նա առանձնանում է համարձակ, կամային և երբեմն կոշտ բնավորությամբ: Չորս անգամ դատապարտվել է մարդկանց վրա զայրույթի նոպայի ժամանակ հարձակվելու համար: Սակայն գիտակցված մայրությունն ամբողջությամբ փոխել է բրիտանական դիվային:
Թոփ մոդելը մայր է դարձել 50 տարեկանից հետո։ Նրա դուստրը ծնվել է 2021 թվականին, իսկ որդին` 2023 թվականին։ Երկու երեխաներն էլ ծնվել են փոխնակ մոր միջոցով։
Նաոմին լուսանկարվել է Vogue Brazil ամսագրի շապիկի համար՝ նշելով ամսագրի 50-ամյակը: Քեմփբելը անկեղծորեն խոսել է մայրության իր փորձի մասին:
«Սև հովազը» պատմել է, որ իր երեխաները ազդել են իր բնավորության վրա, նա դարձել է ավելի մեղմ, ավելի հանդուրժող, ավելի բարի։ «Մայրությունը նաև ցույց է տվել ինձ, թե ինչ է իրական ուժը՝ այն ուժը, որը գալիս է երկու փոքրիկ արարածների խնամքից, որոնք լիովին կախված են քեզանից։ Նրանք փոխել են իմ աշխարհայացքը։ Ես գտել եմ մեղմ ուժ։ Իմ երեխաներն ինձ համար ամեն ինչ են։ Դա ստիպել է ինձ մտածել ապագայի մասին։ Հուսով եմ՝ նրանք կապրեն ավելի լավ աշխարհում», - թոփ մոդելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը ։
Աստղը բացատրել է, որ երբեք հայր չի փնտրել իր երեխաների համար և երջանիկ է, որ միայնակ մայր է։ «Իմ երեխաները 100%-ով առաջնահերթություն են։ Ես պետք է նրանց կողքին լինեմ դպրոցական առաջին օրը», - ասել է Քեմփբելը։


