Logo

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը բացառապես Fast TV-ում

18:26 / 07.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն ապրիլի 7-ից կարող եք դիտել բացառապես Fast TV-ում: Հայաստանում և աշխարհի շատ երկրներում մեծ էկրաններին ցուցադրությունից հետո ֆիլմը հասանելի կլինի միայն Fast TV-ով:

Մեդալի հակառակ կողմում ուժեղ, անկոտրուն, չհանձնվող Նազիկ Ավդալյանի կյանքի իրական պատմությունն է։ Մանկության երազանքներ, գիշերուզօր մարզումներ, հաղթանակներ ու բաղձալի մեդալներ։ Հետո սեր ու դաժան ավտովթար, լուրջ վնասվածքներ ու հրաժեշտ սպորտին։

Չկա անհնարին ոչինչ, եթե կա հզոր կամք, նպատակ ու հավատ։ 7 տարի դադարից հետո  վերադարձ սպորտ՝ չնայած անմարդկային ցավի ու շրջապատի անվստահությանը։ Եվրոպայի չեմպիոնություն՝ ապացույց այն բանի, որ եթե կա աննկուն ոգի՝ ոչինչ անհնարին չէ։

Կինոնկարի սցենարիստը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարն Աննա Մաքսիմն է: Աննայի մոտ ֆիլմի գաղափարը ծագել է դեռ 2022 թվականին: Միտքը Նազիկին հայտնելուց և համաձայնությունը ստանալուց հետո, նա անմիջապես սկսել է մարզումները: Մարզումների ընթացքում առաջացած դժվարությունները չեն կանգնեցրել Աննային:

«Մեդալի հակառակ կողմը»-ում նկարահանվել են ոլորտի լավագույնները՝ Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան Դավիթ Հակոբյան, Մկրտիչ Արզումանյան, Բաբկեն Չոբանյան, Արտաշես Ալեքսանյան և շատ ու շատ այլ անվանի դերասաններ:

 

fastnews-ads-banner