«Fast News Culture»-ն արդեն ներկայացրել է Անի Օհանյանի գրառումն ուղղված Անդրեին։ Այդտեղ երգչուհին մեղադրում էր նախկին ամուսնուն բռնության համար։ Անդրեն այս թեման չի մեկնաբանել։ Տևական դադարից հետո խորհրդավոր հրապարակում է արել երգչի քույրը՝ Անուշ Հովնանյանը, ով նաև եղբոր պրոդյուսերն է։ Ինստագրամի սթորի բաժնում Անուշը տեղադրել է հոլովակ, որտեղ գրված է․ «Գիտեք՝ ինչ է մանիպուլյացիան։ Դա այն է, երբ մեղադրում են քեզ՝ իրենց թունավոր վարքագծի նկատմամբ քո արձագանքի համար։ Ընդ որում՝ նրանք երբեք չեն տեսնում իրենց անարգանքը, որը սկզբում քեզ հրահրել է»։


