Logo

Մեկ լուսանկարի պատմություն․ Ազնավուր- Ժան-Պոլ Բելմոնդո

12:26 / 09.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մահվանից մեկ օր առաջ Շառլ Ազնավուրը հանրահայտ դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ լուսանկար էր հրապարակել։ Այն մակագրված էր՝ «Իմ հավերժական ընկեր Ժան-Պոլը»։ Սա աշխարհահռչակ շանսոնյեի վերջին գրառումն էր։

«2018 թվականի սեպտեմբերի 25-ին Շառլ Ազնավուրը հանդիպեց իր ընկերոջ՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ իրենց սիրելի սրճարաններից մեկում: Հանդիպումը նշանավորվեց մի քանի օր անց այն կրկնելու խոստումով և այս թանկարժեք լուսանկարով՝ ի հիշատակ այդ առիթի: Ճակատագիրը , սակայն, այլ կերպ որոշեց... Բելմոնդոն վերջին հրաժեշտը տվեց իր ընկերոջը հանդիպումից օրեր անց՝ հոկտեմբերի 5 -ին, Լեզ Էնվալիդ համալիրում», – նշվում էր Ազնավուրի հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Լեգենդար արտիստների սևուսպիտակ այս լուսանկարն արվել է լուսանկարիչ Մարկ Դե Դոմինիկոյի կողմից:

fastnews-ads-banner