Գրականությունն արտացոլում է աշխարհը ոչ միայն տրամաբանական, այլև հիմնականում զգայական ճանաչողության միջոցով: Էսթետիկան գրավում է ոչ միայն գեղեցիկի, այլև տգեղի, ոչ միայն վեհի, այլև ստորի աշխարհը, ոգևորված կամ հեգնանքով գնահատում այն։ Գրականությունը հարստացնում է մարդու հոգևոր աշխարհը, օգնում ընկալել աշխարհն իր անսահման բազմազանության և բարդության մեջ:
Գրական թարգմանության արվեստը մեր առջև բացում է իրարամերժ հույզերի, հակասող գաղափարների և ուսանելի պատմությունների աշխարհը: Եվ այդ աշխարհ մենք ընկղմվում ենք նաև բնօրինակ ստեղծագործությունները մեր լեզվով թարգմանող մասնագետների շնորհիվ:
Օրերս լույս է ընծայվել Կազուո Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպը: VNews Culture-ը հյուրընկալվել էր «Զանգակ» հրատարակչություն և զրուցել թարգմանիչների հետ ոչ միայն Նոբելյան մրցանակի դափնեկրի տվյալ ստեղծագործության, այլև ընդհանուր թարգմանական արվեստի մասին:
Հարցազրույցը՝


