Կաննի առաջիկա 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը» կհանձնվի ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփին։ Այս մասին ասվում է փառատոնի ղեկավարության հաղորդագրության մեջ:
Դերասանուհին, մեկնաբանելով լուրը, ասել է, որ դա իր համար մեծ պատիվ է և անհամբեր սպասում է Ֆրանսիա գալու հնարավորությանը։ Մերիլ Սթրիփը կլինի Կաննի կինոփառատոնի բացման արարողության պատվավոր հյուրը, որը տեղի կունենա մայիսի 14-ին։ Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը։ Այս տարվա ժյուրին գլխավորում է ռեժիսոր Գրետա Գերվիգը, որը հայտնի է Lady Bird (2017) և Barbie (2003) ֆիլմերով։