Logo

Metallica-ն վինիլային սկավառակների արտադրության գործարան է գնել

11:34 / 15.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկյան Metallica երաժշտական խումբը ձեռք է բերել վինիլային սկավառակների արտադրության Furnace գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, գրում է NME-ն։

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող գործարանը երկրի ամենախոշոր գործարաններից մեկն է: Ընկերությունը թողարկել է բազմաթիվ վերաթողարկումներ Metallica-ի համար, այդ թվում՝ խմբի «Kill 'Em All», «Ride The Lightning» և «Master Of Puppets» ալբոմների վինիլը:

«Մենք շատ ուրախ ենք Furnace-ի հետ մեր գործընկերությունը նոր մակարդակի հասցնելու առթիվ: Նրանց ոգին, կիրքը, որ նրանք ունեն իրենց արհեստի նկատմամբ... Մշակութային առումով մենք հարազատ հոգիներ ենք»,- ասել է Metallica-ի թմբկահար Լարս Ուլրիխը:

fastnews-ads-banner