Logo

«Մեծ երազեք». Թիմոթի Շալամեն իր Օսկարի հավակնորդ լինելու մասին

14:18 / 23.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Օրերս ԱՄՆ-ում հայտարարել են «Օսկար-2026» մրցանակի հավակնորդներին։

Հիշեցնենք, որ Թիմոթի Շալամեն նոմինացվել է «Փառահեղ Մարթին» ֆիլմում ունեցած իր դերի համար և արժանացել «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Ֆիլմը դարձել է առաջատարներից մեկը՝ ընդհանուր առմամբ նոմինացվելով  9 անվանակարգում։

30-ամյա դերասանը ֆիլմից հատված է հրապարակել և հույս հայտնել, որ երրորդ փորձից կստանա ցանկալի արձանիկը.

«Մեծ երազանք... մեծ երազեք», - գրել է Թիմոթին։

Մարլոն Բրանդոյից հետո Շալամեն դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որը «Օսկար»-ի է առաջադրվել լավագույն դերասան անվանակարգում։ Առաջին անգամ նա նոմինացվել էր 2018 թվականին՝ «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի համար, իսկ անցյալ տարի հավակնում էր հաղթանակի «Բոբ Դիլան․ բոլորին անհայտը» կենսագրական ֆիլմով։ Սակայն այդ ժամանակ նա «Օսկար»-ը զիջել է Էդրիեն Բրոուդիին:

Այս տարի Լավագույն դերասան անվանակարգում Թիմոթին պայքարելու է իսկական հոլիվուդյան «ծանրքաշայինների» հետ։ Նույն անվանակարգում ներկայացված են՝ Լեոնարդո ԴիԿապրիոն («Մարտը մարտի հետևից»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Վագներ Մոուրան («Գաղտնի գործակալ») և Մայքլ Բի Ջորդանը («Մեղսագործները»)։

Հիշեցնենք՝ տարվա գլխավոր կինոիրադարձությունը՝ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին:

fastnews-ads-banner