Logo

«Մեզնից վերջինները» սերիալի 2-րդ եթերաշրջանի թողարկումը նախատեսվում է 2025 թվականին

10:56 / 29.05.2023Սերիալներ
null

HBO հեռուստաալիքի դրամատիկ նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտարարել է, որ «Մեզնից վերջինները» («Last Of Us») սերիալի երկրորդ սեզոնի պրեմիերան նախատեսվում է 2025 թվականին։ Սակայն ԱՄՆ-ում սցենարիստների գործադուլի պատճառով ժամկետները հստակ չեն կարող լինել, ասել է նա, մեջբերում է Deadline-ը։

«Մեզնից վերջինները» սերիալի ստեղծողները շուտով կսկսեն աշխատել քասթինգի շուրջ, իսկ սցենար գրելը հետաձգվել է սցենարիստների գործադուլի պատճառով։ Որքան շատ ձգձգվի սցենարի ստեղծումը, այնքան երկար կշարունակվի աշխատանքը սերիալի շուրջ։ Առայժմ HBO-ն հուսով է, որ «Մեզնից վերջինների» երկրորդ սեզոնը կթողարկի 2025 թվականին, սակայն «այս պահին ամեն ինչ հարցականի տակ է»:

Մայիսի 2-ին ամերիկացի սցենարիստները գործադուլ են սկսել, քանի որ չեն կարողացել պայմանավորվածության գալ կինոստուդիաների հետ՝ իրենց աշխատանքային պայմանագրի պայմանները բարելավելու հարցի շուրջ։ Նրանք պահանջում են հաշվի առնել հավելյալ աշխատանքը, որը հաճախակիացել է սթրիմինգային ծառայությունների համար սցենարների պահանջարկի մեծացման պատճառով։ 

«Մեզնից վերջինները» սերիալի առաջին սեզոնի պրեմիերան կայացել է հունվարի 15-ին, որը համանուն համակարգչային խաղի կինոադապտացիան է։

Կարող եք կարդալ նաև մեր ռեվյուն՝

«Մեզնից վերջինները» սերիալը` լավագույն խաղային էկրանավորում

fastnews-ads-banner