Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի գլխավոր դերակատար, պորդյուսեր Աննա Մաքսիմը խոսել է նախապատրաստական աշխատանքների դժվարությունների մասին: «Մի օր առիթ կլինի, և կպատմեմ անցածս ճանապարհի մասին, իսկ հիմա կկիսվեմ ձեզ հետ ինձ տրված թերևս ամենավատ խորհրդով... Երբ նոր էի սկսել մարզումներս, սարսափելի ցավերի մեջ էի ու ոչ մի կոպեկ փող չունեի ֆիլմի նույնիսկ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար...հասկանալի էր, որ շրջապատիս վրա ֆանտազյոռի տպավորություն էի թողնում... այնուամենայնիվ, սցենարը շարունակում էի գրել, մարմինս օրեցոր ձևափովում էր, քաշս տատանվում, վնասվածքները շատանում, ցավերը անտանելի դառնում, իսկ փող այդպես էլ չէր հաջողվում գտել.. .և ահա ծանոթներիցս մեկը թերևս շատերի կարծիքով «խելքին մոտ» խորհուրդ տվեց...«Ան կարողա՞ ստոպ տաս, ինչքանով ես վստահ, որ բյուջե գտնելու ես, այ հենց փողը կլինի, էն ժամանակ էլ կմարզվես»: Եվ ինչ երջանիկ եմ ես, որ չհետևեցի այդ խորհրդին, կյանքից «գարանտիա» չպահանջեցի, թույլ տվեցի ինձ կյանքում գոնե մեկ անգամ վա բանկ գնալու շքեղությունը: Եվ ամիսներ անց, երբ բազմաթիվ արժանի և անարժան դռներ թակելուց հետո գտա այդ փողը, ինչպես կասեր Էմիլ Զոլան «այդ փող Աստվածը», մարմինս պատրաստ էր նկարահանումեր կոչվող մարտահրավերին: Սիրելինե՛ր, խնդրում եմ, երբեք մի՛ ապրեք «գարանտիայով», նվիրվեք, եղեք համառ, համարձակ, բաց կյանքի առաջ և անկասկած կպարգևատրվեք...
Շնորհակալ եմ, ահա այն բառը, որ հոգումս է...
Շնորհակալ եմ քեզ կյանք», - գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտվել են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները: Այն էկրան կբարձրանա աշնանը: