Ամերիկացի հայտնի երաժիշտ Ռեյ Չարլզի և ֆրանսիացի լուսանկարիչ, երգահան, ծագումով հայ՝ Առլետ Քոչունյանին կապում էր ոչ միայն աշխատանքային համագործակցությունը: Առլետն ու Ռեյը սիրային կապ են ունեցել 10 երկար ու ձիգ տարի:
Առլետ Քոչունյանը, որը բնակվում էր Փարիզում և կարիերայի սկզբում հանդես էր գալիս մոր ազգանունով՝ Ավետիսյան, հանդիպում է Ռեյ Չարլզին 1967 թվականին: Հենց այդ ժամանակ է Առլետը նվիրել երգչին իր հեղինակային երգը՝ «The Sun Died» և ոգեշնչել է նրան երգել ֆրանսերեն լեզվով:
Ինչպես նշեցինք, Առլետը բացի երգարվեստից, զբաղվում էր նաև լուսանկարչությամբ: Նա լուսանկարների մի շարք ունի՝ նվիրված Ռեյ Չարլզին: Բայց այքանով նրանց հարաբերությունները չեն ավարտվում. հանդիպումից 10 անց՝ 1977 թվականին, նրանք որդի են ունենում, որին կոչում են Վինսենթ: Քանի որ զույգը պաշտանոպես ամուսնացած չէր, այդ իսկ պատճատով Վինսենթը ստանում է մոր ազգանունը՝ Քոչունյան:

Վինսենթ Քոչունյանը դառնում է հայտնի երգչի 10-րդ ժառանգը: Որդին մնում է մոր խնամակալության տակ և ապրում է Փարիզում:
կենսագրական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Վինսենթը դեռահաս տարքում շարունակել է մոր մասնագիտությունը՝ լուսնակարչությունը, և 1990 թվականին ստեղծել է հոր լուսանկարների մի շարք, որը հետագայում դարձել է բավականին հայտնի:
Ներկայումս Ռեյ Չարլզի որդին՝ Վինսենթ Քոչունյանը, ապրում է Կալիֆորնիայում և շարունակում է կրել մոր ազգանունը:
Տես նաև՝
Առլետ Քոչունյան. Ռեյ Չարլզի սիրելի հայուհին
ԲԱՑԱՌԻԿ. Ռեյ Չարլզի սիրելիներից մեկը՝ Առլետ Քոչունյանը, VNews-ին պատմում է Ռեյ Չարլզի և Ազնավուրի հանդիպման, իր հայաստանյան այցի և ավելիի մասին…ԴԻՏԵԼ HD-ով
Gepostet von VNews – Culture am Samstag, 26. Mai 2018

