Logo

Միխայիլ Գալուստյանը փոխել է իմիջը և երկարացրել մազերը (լուսանկար)

14:58 / 08.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը ցուցադրել է իր նոր կերպարը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա միկրոբլոգում։

Լուսանկարում հումորիստը շապիկով է՝ ցույց տալով իր ամուր մկանները։ Արտիստը պատմել է, որ 45 տարեկանում շատ է մտածել և սկսել է հոգալ  իր մասին։ Աստղին հաջողվել է զարգացնել ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու, առօրյան չխախտելու և լավ երաժշտության ներքո խորհրդածելու սովորությունը։ Այս ապրելակերպը թույլ է տվել Միխայիլին նիհարել 14 կիլոգրամով։

Միխայիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորյա Ստեֆանեցից երկու երեխա ունի՝ 14-ամյա Էստելլան և 12-ամյա Էլինան։ Հումորիստը տարբեր հարցազրույցներում խոստովանել է, որ խստորեն դաստիարակում է ժառանգներին և ստիպում նրանց հետևել առօրյային։ Շոումենը կարծում է, որ ապագայում ինքնակարգապահությունը կօգնի իրենց ավելի լավ տնօրինել  ժամանակը և չվատնել այն: 

fastnews-ads-banner