
տուր
01 Հունվար 1970 - 12:28
- - 

Բասկետբոլի Ա լիգայի 16-րդ տուրի շրջանակներում մրցաշարային աղյուսակի ետնապահ «Էրեբունի Սեդարսը» հաղթանակ կորզեց առաջատարներից մեկի՝ «Ուրարտու Վիվառոյի» դեմ խաղում։
Խաղից հետո «Ուրարտու Վիվառոյի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը նշեց պարտության հիմնական պատճառները։
«Մենք այս խաղը պարտվեցինք ոչ թե վերջին վարկյաններին, այլ ամբողջ խաղի ընթացքում։ Մեր խնդիրն այնն է, որ թիմում չունենք որակյալ առաջին համարի խաղացող, որը կկարողանա ամբողջ խաղը հսկողության տակ պահել։
Կարող եմ նշել, որ թիմում իրար հետ լավ չեն համագործակցում ամերիկացի և ռուսաստանցի բասկետբոլիստները։
Այս պահին մենք հեռու ենք մեր լավագույն խաղից, ինչի մասին վկայում են վերջին 3 պարտությունները։ Մենք պետք է մեծ աշխատանք կատարենք և փորձենք հաղթել առաջնության մյուս խաղերում»,- ասաց Պողոսյանը։

