Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով միշտ առանձնացել է կանացի, նրբագեղ ոճով, այս անգամ ներկայացել է տարբերվող հագուստով և սանրվածքով: Նա ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել և կից գրել.
«Սխալ չեք տեսնում, ես եմ: Ես կարող եմ լինել եւ այսպիսին՝ մի քիչ բլոնդ, մի քիչ զուսպ, մի քիչ մերկ, բայց միշտ սիրահարված ինքս ինձ»,- գրել է նա:


Դերասանուհու ստեղծագործական կյանքում ակտիվ շրջան է: Նրա մասնակցությամբ «Գոյամարտ» հեռուստանովելն արդեն ցուցադրվում է: Ռոզին պատրաստվում է մարտին կայանալիք «Willy Wonka» մյուզիքլի պրեմիերային, ինչպես նաև շարունակում է խաղալ «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում:


