Logo

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»

23:26 / 05.07.2025Լուրեր
null

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»։ Դերասանն այդ մասին հայտնել է սոցիալական ցանցի իր էջերում։ «Խաղն ավարտվեց… Շնորհակալություն բոլոր վարպետներին և ուսուցիչներին մեզանից յուրաքանչյուրի ստեղծագործական գործընթացում անգնահատելի ներդրման համար: Շնորհակալություն լավագույն թատերական դպրոցին», - գրել է Մկոն։
Բարձրագույն բեմարվեստի դպրոցը («Высшая школа сценических искусств») հիմնադրվել է 2012–2013 թվականներին Մոսկվայում՝ անվանի դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ռայկինի նախաձեռնությամբ։ Ոչ պետական բուհ է, սակայն ունի բարձր վարկանիշ ու համբավ՝ որպես նորարարական և ժամանակակից թատերական կրթական հաստատություն։ Բուհն առաջարկում է հետևյալ մասնագիտությունները՝ դերասանական արվեստ (դրամա, մյուզիքլ, տիկնիկային թատրոն), ռեժիսուրա, թատերագիտություն, բեմի ձևավորում և տեխնոլոգիա։ Ուսուցումն իրականացվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ձևաչափերով։

fastnews-ads-banner