Logo

Մոնիկա Բելուչին Վերսալում՝ Jacquemus նորաձևության տան ցուցադրությանը

14:05 / 27.06.2023• Բյութի բլոգ
null

Ֆրանսիայի Վերսալ քաղաքում նախօրեին կայացած Jacquemus նորաձևության տան նոր աշնանային հավաքածուի ցուցադրությանը 58-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին, ինչպես միշտ, փայլել է իր անթերի տեսքով։ Նա ներկայացել է շագանակագույն կոստյումով, կերպարը լրացրել է սև ակնոցներով, սև թավշյա կլատչով և սև կոշիկներով։  

Ցուցադրության հյուրերն էին նաև Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները, Եվա Լոնգորիան, Թինա Կունակին, Լետիցիա Կաստան, Էմիլի Ռատակովսկին, ուրիշներ։

Շոուի հյուրերը ցուցադրությանը հետևել են 400 մետրանոց պոդիումի երկայնքով խարսխված նավակներից։ Յուրաքանչյուր նավակ կարող էր տեղավորել երկու մարդու, բացի նավակավարից։

Le Chouchou տարօրինակ անվանումով հավաքածու ստեղծելու համար դիզայներ և նորաձևության տան հիմնադիր Սիմոն Պորտ Ժաքմյուսը ոգեշնչվել է արքայադուստր Դիանայի և Մարի Անտուանետի կերպարներով:

fastnews-ads-banner