Logo

Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.10.2018Հայկական ֆուտբոլ
42155137 2109147262453094 1022684601404882944 o - Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ՅՈՒՆԻՈՐ-ՍԵՎԱՆ»

4 հոկտեմբերի, ժ.14:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

1 խաղ, որում հաղթել է «Լոռին», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2

Առաջին հանդիպում 20.09.2018 «Յունիոր-Սևան» 2-3 «Լոռի»
Գոլերը՝ 0-1՝ Արեգ Ազատյան 26՛, 11մ, 0-2՝ Ֆրանցիս Ուչեննա Նվանկվո 41՛, 1-2՝ Արմեն Դուրունց 59՛, 11մ, 2-2՝ Եգոր Սիսուև 77՛, 2-3՝ Ֆրանցիս Ուչեննա Նվանկվո 88՛:

«Լոռին» գավաթային այս դիմակայության ֆավորիտն է

Մրցակիցների միջև կայացած գավաթի առաջին հանդիպմանը «Լոռին» ներկայացել էր Բարձրագույն խմբի առաջատարի դերում: Գավաթի մրցաշարերում վանաձորյան ակումբի նորամուտը հաջող ստացվեց, թեև հաղթանակը հեշտությամբ չտրվեց:

42203259 2109146865786467 3557112852512768000 o 960x640 - Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

Սակայն մրցակցի հարկի տակ տարած հաղթանակը պատասխան հանդիպումից առաջ «Լոռիին» հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն է ընձեռել: Ճիշտ է, պատասխան հանդիպմանը «Լոռին» ներկայանում է արդեն ոչ առաջատարի դերում, սակայն գավաթային այս դիմակայության ֆավորիտն է:

«Յունիոր-Սևանի» հետ գավաթային հանդիպումից հետո անցկացրած առաջնության երկու հանդիպումները հաջող չդասավորվեցին «Լոռիի» համար: Վանաձորցիները նախ սկզբունքային մրցավեճում պարտվեցին երկրի չեմպիոն «Ալաշկերտին», ապա չկարողացան ռևանշի հասնել մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտության դիմաց՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով:

Գավաթի առաջին խաղում Արմեն Ադամյանը մարտական կազմն ասպարեզ չէր հանել: Չի բացառվում, որ այս անգամ էլ մարզիչն իր սաներից ոմանց հանգստանալու հնարավորություն ընձեռի, քանի որ թիմը գավաթային հանդիպումից 3 օր անց առաջնության 11-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Շիրակի» հետ:

42189818 2109146635786490 1579399250154881024 o 960x640 - Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

Առաջին խմբի առաջատարը կփորձի հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը

Նորաստեղծ «Յունիոր-Սևանը» շարունակում է իր վստահ ելույթներն Առաջին խմբում՝ 9 խաղում վաստակած 25 միավորով հանդիսանալով մրցաշարի անվիճելի առաջատարը: 52-ամյա ուկրաինացի մասնագետ Սերգեյ Գերասիմեցի սաներն առայժմ անպարտելի են և արդեն 6 միավորով են գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Բանանց-2»-ին:

Առաջին խմբի մրցաշարում առայժմ միայն «Ալաշկերտ-2»-ին է հաջողվել միավոր վաստակել «Յունիոր-Սևանի» հետ մրցավեճում՝ 2-րդ տուրի հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:

Ինչպես «Լոռիում», «Յունիոր-Սևանում» էլ մի խումբ լեգեոնականներ են խաղում, որոնք զգալի ներդրում ունեն թիմի հաջող մրցելույթներում: Թիմն աչքի է ընկնում իր հարձակողական ակտիվ գործողություններով, ինչպես նաև հուսալի պաշտպանությամբ:

42193690 2097741660541846 325398426130841600 o 960x622 - Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

Անցկացրած 9 հանդիպումներում «Յունիոր-Սևանի» ֆուտբոլիստները 23 գոլ են խփել՝ ցույց տալով առաջնությունում երկրորդ արդյունքը «Երևանից» հետո: Իսկ ահա թիմի պաշտպանությունն ամենահուսալին է. մրցակիցներին ընդամենը 4 անգամ է հաջողվել գրավել առաջատարի դարպասը:

Առաջնության 9-րդ տուրում «Յունիոր-Սևանը» սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ խփեց «Գանձասար-Կապան-2»-ի դարպասը: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձած Սուլթան Ակսանովը 5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

Տեղացի ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեն դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը, Արամ Հովսեփյանը, Ռևիկ Եղիազարյանը, Հակոբ Լոռեցյանը, Արմեն Դուրունցը, որոնք մշտապես թիմի մեկնարկային կազմում են:

42255687 2098945520421460 2961281058970009600 o 960x822 - Մրցաշրջանի հայտնությունների գավաթային մրցախաղը. Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» - «Յունիոր-Սևան» խաղին ընդառաջ

«Լոռիի» հետ գավաթային դիմակայությունը նորաստեղծ թիմի անդամների համար ուժերի հիանալի ստուգատես կլինի, հնարավորություն կընձեռի գնահատելու ֆուտբոլիստների իրական հնարավորությունները: Անշուշտ, Առաջին խմբի առաջատարը կփորձի հաջողությամբ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner