2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը Վենետիկում կայանալու է ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով: Բիենալեի համակարգող է ընտրվել Կառլո Ռոտտին:
Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 30-ից բարձր տարիք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.
- լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
- համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
- ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
- ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
- տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն և անգլերեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հոկտեմբերի 10-ը:
Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ:
Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն: