Մոսկվացի լուսանկարիչ Դենիսը պատմել է, որ անցած ամիս փողոցում հանդիպել է Գոհար Ավետիսյանին: Գոհարի մենեջերի խնդրանքով նա կազմակերպել է ֆոտոշարք: Արդյունքում եղել են գեղեցիկ կադրեր, որոնք բյութի բլոգերին շատ են դուր եկել։
Սակայն լուսանկարիչը մինչ օրս վճարում չի ստացել ծառայությունների դիմաց։ Այս մասին պատմել է նրա կինը՝ Աննան։ Աղջիկը վստահեցրել է, որ պրոֆեսիոնալ նկարահանումների նախաձեռնությունը եղել է Գոհարի թիմից։
«Մենք համաձայնել ենք առաջարկին։ Ամուսինս լուսանկարել է Գոհարին, որից հետո նա գնացել է իր գործերով: Եվս մեկ մարդ մնացել է մեզ մոտ։ Մենք բոլոր լուսանկարներն ուղարկել ենք նրա նոութբուքին»,- ասել է Աննան:
Աղջիկը բացատրել է, որ մի քանի անգամ գրել է Ավետիսյանին՝ հիշեցնելու, որ ինքն ու ամուսինը հոնորար էին սպասում: Սակայն բլոգերը չի կարդացել հաղորդագրությունն ու չի արձագանքել։ Բացի այդ, Դենիսի կինը կապվել է Telegram-ի «Gohar Care Service»-ի հետ, որը վարում են դիմահարդարի աշխատակիցները։ Այնտեղ նրա նամակները նույնպես անպատասխան են մնացել, թեև չաթի ավատարում, Աննայի խոսքով, կար Ավետիսյանի լուսանկարը, որն արվել էր ամուսնու կողմից: Նա այս ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել նաև իր անձնական բլոգում։


