Գտնվել է նկարիչ Իվան Այվազովսկու առաջին ուսանողներից մեկի՝ Լև Լագորիոյի «Փոթորիկ ծով» կտավը, որը նախկինում անհետացել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանից։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 15-ին, հայտնել է Մոսկվայի դատախազության Telegram ալիքը։
Կտավն անհետ կորել է փետրվարի 6-ին։ Նկարը եղել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի լսարաններից մեկում, իսկ համալսարանի առաջատար ինժեները բողոք է ներկայացրել ոստիկանություն։


