Միխայիլ Գալուստյանի նախկին կինը՝ Վիկտորիա Շտեֆանեցը, պատմել է, որ ճանաչում է նրա նոր ընկերուհուն։
Վիկտորիան զրուցել է իր երկրպագուների հետ և պատասխանել այն հարցին, թե արդյոք ճանաչում է նախկին ամուսնու ներկայիս ընկերուհուն։ Արտիստի նախկին կինը բացահայտել է, որ Լիլյան նույնիսկ իրենց տուն է այցելել։ Նա նշել է, որ այժմ իրեն չի հետաքրքրում, թե Միխայիլն ում հետ է ապրում, միայն թե նա երջանիկ լինի.
«Նա նույնիսկ մեր տուն էր եկել աշխատանքի համար։ Մենք իրար ճանաչում ենք այնքան ժամանակ, որքան Միշան է ճանաչում նրան։ Հանգամանքների բերումով, հարաբերույունների նոր կարգավիճակում, ես դեռ չեմ հանդիպել Լիլյաին։ Թե ինչպես եմ վերաբերվում նրան, կասեմ ո՛չ տաք, ո՛չ սառը։ Ինձ համար միևնույն է, թե ով է նրա հետ։ Գլխավորն այն է, որ այն մարդը, որի հետ ես ապրել եմ 20 տարի և որը ինձ այդքան մտերիմ է դարձել, լինի ամենաերջանիկը՝ նույնիսկ եթե դա ինձ հետ չէ։ Թող նա երջանիկ լինի և ես նույնպես», - տեսաուղերձում ասել է Վիկտորիան։



