Logo

«Նապոլեոն» պատմական դրամայի առաջին թրեյլերը

13:02 / 11.07.2023Կինո
null

Apple ընկերությունը նախօրեին հրապարակել է Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» պատմական դրամայի առաջին թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերը բաժին է հասել Խոակին Ֆենիքսին։

Ֆիլմը պատմում է ֆրանսիացի հայտնի հրամանատարի և պետական ​​գործչի կյանքի, գահ բարձրանալու և սիրելի Ժոզեֆինայի հետ հարաբերությունների մասին։

Սցենարը գրել է Դեյվիդ Սկարպան։ Պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 22-ին։ Նշենք, որ դրամայում նկարահանվել են նաև Վանեսա Քիրբին, Յուսեֆ Քերքուրը, Թահար Ռահիմը, Մեթյու Նիհեմը, Գևին Սփոքսը, Լյուդիվին Սանյեն, Իեն ՄաքՆիսը, Փոլ Ռիսը, Ջոնաթան Բարնվելը, Հաննա Ֆլինը, Ջոն Հոլինվորթը և Էդուարդ Ֆիլիպոննան։

Ավելի վաղ Apple ընկերությունը ցուցադրել էր Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» պատմական ֆիլմի առաջին կադրը՝ Խոակին Ֆենիքսին Նապոլեոնի դերում։

fastnews-ads-banner