Logo

Նարգիզը Հայաստանում. ահա, թե ինչ է սպասվում համերգին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.09.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
նարգիզ
Հոկտեմբերի 8-ին Երևանում երաժշտական տոն է: Մեր մայրաքաղաք համերգային ծրագրով կժամանի Նարգիզը՝ դաջվածքներով, սափրած գլխով, հզոր ձայնով և ցնցող էներգետիկայով երգչուհին:
Նարգիզ Զակիրովան ծնվել է Ուզբեկստանում 1970 թ. երաժիշտների ընտանիքում: 1995 թ. տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղ երգչուհին մի քանի երաժշտական խմբերում է երգել: Իսկ 2013 թ. Նարգիզը Ռուսաստան է մեկնել՝ հատուկ ռուսական The Voice-ին մասնակցելու համար, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը:
The Voice-ից հետո Նարգիզին Ռուսաստանում շատ սիրեցին: Այժմ նրա պրոդյուսերն է Մաքսիմ Ֆադեևը, ում հետ մի շարք երգեր են ձայնագրել և տեսահոլովակներ նկարահանել:
Ահա  թե ինչ երգեր են սպասվում համերգի ընթացքում.

fastnews-ads-banner