Ռուս մոդել Նատալյա Վոդյանովայի «Naked Heart» հիմնադրամը երկար տարիներ օգնում է հատուկ կարիքներով երեխաներին Ֆրանսիայում: Օրերս մոդելն իր ամուսնու՝ միլիարդատեր Անտուան Առնոյի հետ Փարիզում բարեգործական երեկո է կազմակերպել։
Գալա երեկոն համախմբել էր հյուրերի նորաձեւության, կինոյի, արվեստի աշխարհից՝ դիզայներներ Օլիվիե Ռուստինգը, Քրիստիան Լուբուտինը, Ջամբատիստա Վալլին, ռուս գործարար Օքսանա Բոնդարենկոն, Ալիսա Վոլսկայան, ինչպես նաև ֆուտբոլային աստղեր, այդ թվում՝ Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն և այլ աստղեր:
Դրամահավաքը հայտարարվել էր աուտիզմով հիվանդ երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքի որակը բարելավելու և տեղական համայնքներում տարբեր նախաձեռնություններին աջակցելու նպատակով: