Հուլիսի 4-ին Հրազդան մարզադաշտում տեղի կունենա Զեմֆիրայի մենահամերգը։ Բացումը կազդարարի «Nemra»-ն։ Հայկական ռոք խումբը կներկայանա 45 րոպեանոց ծրագրով։ «Շաբաթներ առաջ ստացանք այս առաջարկը ու չէինք համբերում՝ երբ ենք կիսվելու ձեզ հետ: Առաջարկը ստացել ենք համերգի պրոդյուսերից։ Նա մեզ զանգահարեց ու ասաց, որ ներկա է եղել մեր Մոսկվայի համերգին։ Բացի այդ, բազմիցս լսել է մեր մասին», - նշել է խմբի մենակատար Վան Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ կկատարեն հին ու նոր ալբոմի երգերը։ Նախատեսված է նաև 2 հայերեն ստեղծագործություն։

