Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է ամերիկյան «Պինոկիո» անիմացիոն ֆիլմի թրեյլերը։ Տեսանյութը հասանելի է YouTube-ում։
Ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն է Գիլյերմո դել Տորոն, իսկ գլխավոր դերակատարն է Մարկ Գուստաֆսոնը, կկայանա դեկտեմբերի 9-ին:
Սցենարիստներն են Գիլյերմո դել Տորոն, Մեթյու Ռոբինսը և Պատրիկ Մաքհեյլը: Գլխավոր դերերը հնչյունավորել են Յուեն Մաքգրեգորը, Դեյվիդ Բրեդլին, Գրեգորի Մանը, Ֆին Վուլֆհարդը, Քեյթ Բլանշեթը և Թիլդա Սուինթոնը։


