Newmag-ը հրատարակել է Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գիրքը:
Նկարագրություն
Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը և Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին:
Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան և պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։
Հեղինակի մասին
Սուրեն Սարգսյանը (ծնվ. 1981թ.) իրավաբան, քաղաքագետ և ամերիկագետ է։ Սովորել է ԵՊՀ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցից 2010-ին ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ Դոնալդ Ռամսֆելդի կրթական ծրագրի շահառու է։ Տարբեր տարիների աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Ազգային ժողովում։ Ամերիկյան հետազոտություններով զբաղվող՝ Հայաստանի բացառիկ մասնագետներից է։ 2017-ից Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահն է։