Նիկոլ Քիդմանը և Մայա Էրսկինը կնկարահանվեն HBO-ի «Իդեալական դայակ» («The Perfect Nanny») մինի սերիալում, որը հիմնված է Լեյլա Սլիմանիի համանուն վեպի վրա։
Ըստ սյուժեի՝ երիտասարդ ամուսնական զույգը որոշում է դայակ վարձել իրենց երկու փոքր երեխաների համար։ Աստիճանաբար ընտանիքը կախվածության մեջ է ընկնում իդեալական աշխատողից, ինչն ունենում է ողբերգական ավարտ։
Գրական բնօրինակը՝ թողարկված 2016 թվականին, հիմնված է 2012 թվականին իրենց իսկ դայակի ձեռքով երկու երեխաների սպանության իրական պատմության վրա։
Էրսկինը նաև նախագծի սցենարի հեղինակն է: Ե՛վ նա, և՛ Քիդմանը սերիալի գործադիր պրոդյուսերներն են, հայտնում է Deadline-ը:


