Logo

Նիկոլաս Քեյջը կարող է վերադառնալ «National Treasure» ֆիլմաշար՝ 15 տարի անց

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:01 / 22.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Նիկոլաս Քեյջ

Պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը ComicBook-ին ասել է, որ «Ազգի գանձերը» («National Treasure») արկածային ֆիլմաշարի երրորդ մասի սցենարն արդեն պատրաստ է, մոտ ապագայում այն կփոխանցեն սերիալի գլխավոր դերակատար Նիկոլաս Քեյջին։

«Սցենարն իսկապես լավն է, հուսով եմ՝ Քեյջին այն դուր կգա»,- ասել է Բրուքհայմերը։

Զուգահեռաբար, Disney+-ը պատրաստվում է ֆրանշիզի հիման վրա սերիալ թողարկել, որում կխաղան Ջասթին Բարտան ու Հարվի Քեյթելը։ Քեյջը, ամենայն հավանականությամբ, նախագծում չի լինի։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, որտեղ կորուսյալ գանձերի որոնումներում գլխավոր հերոսներն առևանգում են ԱՄՆ անկախության հռչակագիրը, գտնում են տամպլիերների և մասոնների ճամփաներով տանող բանալիներ և հուշումներ։

fastnews-ads-banner