«Ոսկե գլոբուսի» վեց դափնեկիրը ամուսնացած է երաժիշտ Քիթ Ուրբանի հետ։ Նրանք ծանոթացել են 2005 թվականին, իսկ մեկ տարի անց դարձել են ամուսիններ։ Այսօր զույգը նշում է ամուսնության 18-ամյակը։ Ի պատիվ այս տոնի՝ Նիկոլը հուզիչ ուղերձ է հրապարակել։
Մինչ իրենց ամուսնության տարեդարձը, Քիթը անկեղծ խոստովանություն է արել։ Նա երախտապարտ է կնոջն իր հետ կյանքի ամբողջ դժվարին ճանապարհն անցնելու համար։
«Մենք ամուսնացանք 2006-ին, և հարսանիքից չորս ամիս էլ չանցած, կախվածությունները, որոնց դեմ ես ոչինչ չէի անում, խարխլեցին մեր ամուսնությունը։ Չորս ամիս, որից երեքը ես վերականգնողական կենտրոնում էի, չգիտեի, թե ինչ է լինելու մեզ հետ: Նիկը հաղթահարեց այդ դժվար շրջանն ու ընտրեց սերը: Եվ ահա մենք այսօր միասին ենք՝ 18 տարի անց: Նրան սիրելու ունակությունն անբացատրելի է», - Քիթի խոսքերը մեջբերել է Hello-ն :