Logo

Նիկոլ Շերզինգերը ցանկանում է մայրանալ, բայց դա դեռ հնարավոր չէ

19:23 / 30.06.2024Լուրեր
null

Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ցանկանում է ընտանիք կազմել և երեխա ունենալ իր փեսացուից՝ Թոմ Էվանսից։ 45-ամյա երգչուհին, սակայն, անկեղծացել է, որ այս պահին դա հնարավոր չէ՝ աշխատանքի պատճառով։ «Այնքան կցանկանայի երեխա ունենալ: Երբեք չեմ խուսափել դրանից և այդ հարցում շատ անհամբեր եմ։ Այս պահին մայրանալու հարցում ինձ խանգարում է աշխատանքը: Այնուամենայնիվ, պետք է ժամանակ գտնեմ, քանի որ չեմ համբերում՝ երբ եմ երեխա ունենալու», - «The Times»-ի հետ զրույցում պատմել է Նիկոլը:

Հիշեցնենք, որ Շերզինգերն ու Էվանսը ծանոթացել են 2019-ին՝ «X Factor: Celebrity»-ի ընթացքում: Զույգը հանդիպում է 2020 թվականից, նշանվել է 2023-ին։ 

fastnews-ads-banner