Երբ Netflix-ն առաջին անգամ թողարկեց «Էմիլին Փարիզում» սերիալը՝ Լիլի Քոլինզի մասնակցությամբ, այն դարձավ հարթակի ամենաքննարկվող նախագիծն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:
Սերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի աշնանը, և այժմ ֆիլմի ստեղծողները Փարիզում նկարահանում են Լիլի Քոլինզի արկածների մասին սերիալի երրորդ եթերաշրջանը։
Երրորդ եթերաշրջանում Էմիլին տպավորիչ կերպարներով է ներկայանում, իսկ ինչ վերաբերում է Գաբրիելի (Լուկաս Բրավո) հետ նրա հարաբերություններին, պարզ չէ՝ դեռ կտեսնեք զույգին միասին, թե ոչ:
Ահա մի քանի կադր նոր սեզոնից՝





