Logo

«Նոր Ալիք 2024»-ում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

20:35 / 17.05.2024Լուրեր
null

«Նոր Ալիք 2024»-ում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը: Տեղեկությունը հայտնել է երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում: «Սիրելիներս, անսահման ուրախ եմ ու երջանիկ, որ հենց ես եմ ներկայացնելու Երկիրս՝ Հայաստանս, այս հեղինակավոր մրցույթում: Մաղթեք ինձ հաջողություն եզրափակչում», - գրել է Անահիտը:

Հիշեցնենք, որ մրցույթի Հայաստանի ազգային նախընտրական փուլը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին: Մոսկովյան փուլին մասնակցելու համար ժյուրին ընտրել էր Անահիտ Հակոբյանին և Մովսես Մովսիսյանին: Նրանցից ռուսական ժյուրին ընտրեց Անահիտին: «Նոր Ալիք 2024»-ը այս տարի կկայանա օգոստոսի 22-ից 27-ը:

 

fastnews-ads-banner